|
Photo – Cezary Korkosz |
Անհանգստացա՞ծ եք ձեր շրջապատում բնությանը հասցվող վնասից, բայց չգիտեք, թե ինչ անել: Կամ ունեք սիրելի վայր բնության գրկում և ցանկանում եք համոզվել, որ այն պաշտպանվա՞ծ է:
Ձեր գիտելիքները բնության մասին ձեզ հնարավորություն են տալիս իրականացնել փոփոխություններ: Առաջինը ինչ պետք է անել, դա տեղեկացնել վտանգի մասին
BirdLife-ի ձեր ազգային գործընկերոջը:
Դուք կարող եք հայտնաբերել, որ տարածքը պահպանելու համար արդեն գործում է տեղական խմբավորում: Եթե ոչ, ապա կարող եք սկիզբ դնել ինքներդ, իսկ ձեր BirdLife գործընկերը կփորձի օգնել Ձեզ այդ հարցում կամ կապել Ձեզ այլ մարդկանց և կազմակերպությունների հետ:
Հաղորդեք տեղական թերթերինկամ ռադիոկայաններին պատահածի մասին: Գրառում կատարեք ձեր Facebook-յանպատին և խնդրեք ընկերներին տարածել այն:Շատ մարդիկ կարող են անհանգստանալ տարածքի համար այնքան, որքան Դուք և տեղեկանալուն պես ուրախ կլինեն ներգրավվել պայքարում:
Տեղական կառավարման մարմինները պետք է մասնակցեն տեղանքի հետ կապված որոշումների և փոփոխությունների կայացման մեջ, այնպես որ տեղեկացրեք նրանց, թե ինչու եք ցանկանում պահպանել այն:
Եթե սպառնալիքը գալիս է աղբի թափոններից կամ որսից, ապա տեղեկացրեք տեղական կառավարման մարմիններին կամ ոստիկանությանը, քանի որ այդ երևույթները կարող են անօրինական լինել:
Հասարակության ուժը կարող է պահպանել բնության հատուկ տարածքները
Վերջին տարիներին շարքային քաղաքացիները կարողացան վնասակար զարգացումներից պահպանել բազմաթիվ տարածքներ, որոնք կարևոր են թռչունների և այլ վայրի կենդանիների համար:
Ռոսպուդայի հովիտը հյուսիս-արևելյան Լեհաստանում հանդիսանում է վերջին վայրի տարածքներից մեկը Եվրոպայում: Այստեղ կան հնագույն տորֆային ճահիճներ, ջրաճահճային տարածքներ և նախնադարյան անտառներ:Այն կարևոր հանգրվան է այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են լուսանը, գայլը և կուղբը, Սպիտակապոչ արծիվը, Մոխրագույն կռունկը և Մարգահավը:
1996թ-ին մշակվեց նախագիծ Լեհաստանի հյուսիս-արևելքում կառուցել Ավգուստով քաղաքը շրջանցող մի ճանապարհ, որը պետք է անցներ անմիջապես Ռոսպուդայի հովտով:
Առաջարկը դժգոհության ալիք բարձրացրեց հասարակության մեջ: Կազմվեցին տեղական բնապահպան ակտիվիստների խմբեր և կազմակերպություններ, որոնց մեջ առանցքային դեր ուներ Լեհաստանի թռչունների պահպանման միությունը (OTOP/ Birdlife-ը Լեհաստանում):Ռոսպուդան պահպանելու համար մեկնարկած ակտիվ արշավը տարածվեց ամբողջ Լեհաստանով: Շուտով հազարավոր մարդիկ, իրենց աջակցությունը ցույց տալու նպատակով, սկսեցին կրել կանաչ ժապավեններ:
OTOP-ը և համախոհները շարունակ ճնշման տակ էին պահում կառավարությանը: Երկար տարիների քարոզարշավից և օրինական փաստարկներից հետո 2009թ-ին կառավարությունը հայտարարեց, որ ճանապարհը չի անցնելու Ռոսպուդայի հովտով կամ մոտակա Բիեբրժա Ճահճուտներով, Ավգուստովյան և Կնեյշիան նախնադարյան անտառներով:
Մալթայում կամավորները մեծ ջանքեր են դնում չվող թռչունների ապօրինի որսը կանխելու գործում:Ամեն տարի BirdLife Մալթան նախաձեռնում է երկու բնապահպանական ճամբար. ապրիլին` Գարնանային դիտարկման ճամբար (Spring Watch Camp), սեպտեմբերին` Գիշատիչների հաշվառման ճամբար (Raptor Camp):
Կամավորները գալիս են տարբեր երկրներից,ներառյալ Մեծ Բրիտանիաից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Դանիայից և Ֆինլանդիայից,որպեսզի օգնեն ղեկավարել թռչունների չուն և գործել որպես արգելք անօրինական որսի դեմ՝տեղեկացնելով այդ մասին ոստիկանությանը:
Հարավային Աֆրիկայի Վակկերստրում քաղաքի շրջակա ջրաճահճային տարածքները կարևոր են հարյուրավոր թռչնատեսակների համար, այդ թվում՝ հազվագյուտ կռունկների և չվող գիշատիչ տեսակների:Տարածքը նաև խոշոր գետային համակարգի սկզբնաղբյուր է Հարավային Աֆրիկայում:
2008թ-ին պլանավորվեց տարածքը դարձնել ածխի արդյունահանման գոտի: BirdLife-ի գործընկերը Հարավային Աֆրիկայում իր թռչնասերների ակումբների ցանցով ձևավորեց հասարակական կազմակերպությունների խումբ, որն առանց ձեռքերը ծալելու աշխատում էր հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև փորձում էր ճնշել դատական համակարգը և կառավարությունը:
2010թ-ին ածխարդյունաբերական ընկերությունը ոչ միայն հրաժարվեց իր ծրագրից, այլ նաև փոխհատուցեց ՀԿ-ների ծախսերը: Ավելի ուշ այդ տարածքը դարձավ առաջին պահպանվող տարածքը Հարավային Աֆրիկայում (Կվամանդ-Լանգամպիսի Պահպանվող Տարածք):