|
Անկյուն թռչունների համար, լուսանկարը` Կ. Ֆուրա |
● Մաքսիմում բազմազանություն. որքան շատ ծաղկող բուսատեսակներ ունենաք, այնքան բազմատեսակ կենդանիներ կկերակրվեն և կօգտագործեն դրանք, բազմաթիվ թռչունների հրապուրելով ձեր այգի: Համոզվեք, արդյո՞ք այդ բուսատեսակները բնական են ձեր երկրի համար, որպեսզի չառաջացնեք խնդիրիներ օտար զավթիչների հետ:
● Հանգիստ թողեք ձեր խոտհնձիչը. միջատներին և թռչուններին գրավելու համար թողեք խոտածածկի բարձր հատվածներ և տարածեք վայրի ծաղիկների տեսակներ:
● Խուսափեք թունաքիմիկատներից. թունաքիմիկատները ոչնչացնում են ամեն ինչ: Ավելի լավ է օգտագործեք թռչուններին և գիշատիչ միջատներին, ինչպիսիք են զատիկները, բզեզները և ոսկեաչիկները, որոնք կուտեն վնասատու միջատներին և փափկամարմիններին: Թունաքիմիկատները կուտակվում են սննդային շղթայում, ջրամատակարարման համակարգում և կարող են թունավորել կենդանիների բազմաթիվ տեսակներ:
● Թռչուններին ապագայում օգնելու համար ծառ կամ թուփ տնկեք: Տնկեք ինչ-որ կտեղավորվի ձեր տարածքում, նույնիսկ ծաղկամանի մեջ պատշգամբում մագլցող բույսեր: Եթե դա կարող է ապահովել թաքստոցով, հանդիսանալ բնադրատեղ կամ տալիս է մրգեր և հատապտուղներ, ապա դուք չեք սխալվել:
● Այգին էտելուց առաջ ստուգեք բների առկայությունը
3. Շատ ջուր = շատ բնություն = շատ թռչուններ
|
Արշալուսիկը ջրավազանում, լուսանկարը` Բ. Ֆրաշ |
● Կառուցեք ջրավազան: Դա լավագույն բաներից մեկն է, որ կարող եք անել ձեր այգու համար:
● Թռչունները սիրում են օգտագործել պարզ թռչնային լոգարան: Շաբաթը մեկ անգամ մաքրեք կոշտ խոզանակով և ամեն օր ավելացրեք թարմ ջուր: Թռչունների լոգարանը պետք է լինի մի քանի սմ խորությամբ և ունենա կարճ եզրեր:
|
Կերակրումը խնձորով, լուսանկարը` Ի. Ստրժեբոնսկա |
Ինչպես մենք, այնպես էլ թռչունները ունեն ապահով և վստահելի սննդի կարիք:
Կերակրումը պարզ և խնայողական միջոց է ձեր այգու թռչուններին օգնելու համար: Դա իրոք օգնում է, երբ հոգնած հասուն թռչունները մեծացնում են իրենց ձագերին և գոյատևում սառը, դժվար ձմեռներին:
/world/springalive/feeding-birds
Դա նաև լավագույն ձևն է մոտիկից տեսնելու թռչունների հետաքրքիր վարքը, զվարճալի ելույթները և անհատական բնավորությունները ձեր այգում և մոտակա տարածքում:
● Մի կերակրեք թռչուններին հացով: Հին հացերը բորբոսնում են և կարող են վնաս հասցնել թռչուններին: Բացի այդ, այն արագ լցնում է թռչնի ստամոքսը, առանց հագեցնելու սննդային կարիքը:
● Օգտագործեք տարբեր սերմեր, մանրացված ընկույզներ, հացահատիկներ և մանրացված մրգեր: Իդեալական կեր են հանդիսանում արևածաղկի սերմերը, սերմերի խառնուրդները, ճարպի գնդիկները, վարսակի շիլան և խնձորները:
● Գնեք կերամաններ և կախեք դրանք կատուներին անհասանելի վայրում:
● Եթե կերը չի օգտագործվում, միևնույն է փոխեք այն պարբերաբար և մաքրեք կերամանը, որպեսզի թույլ չտաք կերը փչանա և տարածի հիվանդություններ:
5. Հսկեք տնային գիշատիչներին
Հսկեք ձեր տնային կենդանիներին: Կատուները թռչունների և նրանց ձագերի մեծ թշնամիներն են, այնպես որ հիշեք դա, երբ ամրացնում եք թռչնի արհեստական բները և կերամանները
6. Մաքրեք աղբը
Թռչունները կարող են խճճվել պոլիէթիլենային տոպրակների, լարերի և այլ աղբի մեջ, արդյունքում ստանալ վնասվածքներ, մահանալ կամ դառնալ հեշտ թիրախ գիշատիչների համար: Պլաստիկե մանր մասնիկները թռչունները նաև ընդունում են որպես կեր, և առաջանում է սով և այլ խնդիրներ: Աղբը կաորղ է նաև կուտակվել թռչունների բնում և դառնալ ձագերի անկման պատճառ:
Այնպես որ, մաքրեք աղբից ձեր շրջապատը
7. Պատուհանները
Ամրացրեք ձեր պատուհաններին գունավոր կպչուն թղթեր կամ դեկորացիաներ, որպեսզի կանխեք թռչուններին ձեր պատուհաններին հարվածելուց: Դուք կարող եք նույնիսկ գնել կերամաններ, որոնք կպչում են պատուհաններին:
/hy-ar/springalive/birds-and-windows-2
Խորհուրդներ պատշգամբի տերերին:
|
Ճնճղուկները սիզամարգին, լուսանկարը` Մ. Ռադժիշեվսկի
|
● Տնկենք շատ բույսեր, ինչպիսին է օրինակ Բուրումնավետ նարդոսը՝ միջատներին գրավելու համար, որոնցով կսնվեն թռչունները:
● Գնեք կերամաններ, որոնք կպչում են պատուհաններին:
● Տեղադրեք փոքր ջրավազաններ/լոգարաններ թռչունների համար:
● Համախմբվեք հարևաններով, թռչուններին հյուրընկալ ընդհանուր այգի կառուցելու համար:
Խորհուրդները «Գարնանն ընդառաջ» -ի տեսակներին օգնելու համար:
Սև մանգաղաթև
Մանգաղաթևերը ունեն խնդիրներ, քանի որ ավերվում են բնադրավայրերը, որոնք օգտագործվում էին տարիների ընթացքում: Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, տների վերանաորոգման հետևանքով փակվում են մանգաղաթևերի կողմից օգտագործվող ճեղքերն ու անցքերը և նրանց ուղղակի գնալու տեղ չի մնում:
Քանի որ այս թռչունները ամեն տարի վերադառնում են իրենց հին բնադրավայրեր, քո տան պատին բարձր ամրացված արհեստական բույնը կարող է լավագույն քայլը լինել երկար ճանապարհ անցաց մանգաղաթևերին օգնելու համար: