Թռչուններից շատերը բնադրում են փչակներում: Սակայն անտառային տնտեսությունների ժամանակակից մեթոդների և քաղաքներում անվտանգության նկատառումներով հեռացվում են հին և խոռոչավոր ծառերը, որոնք կարող էին բնադրատեղ հանդիսանալ թռչունների համար: Համեմատած հին շինությունների, նոր կառույցներում ավելի քիչ հավանական է գտնել ճեղքեր պատերում կամ տանիքների տակ, որոնցում իրենց սերնդին կմեծացնեին այնպիսի թռչնատեսակնրը, ինչպիսիք են Սև մանգաղաթևը և Տնային ճնճղուկը: