25 / 11 / 2024
Știre
Aceasta știre trebuie eliminata a fost realizată pentru testarea platformei.
Մեզ քաջ հայտնի որոշ չվող թռչուններ խնդիրներ ունեն: Օրինակ, այսօր երեխաներն ունեն ավելի քիչ հնարավորություն լսելու Սովորական կկվին, քան նրանց ծնողները և ավելի քիչ` քան նրանց տատերը և պապերը:
Կան բազմաթիվ պատճառներ, որոնց ազդեցությամբ այս թռչունները դառնում են հազվագյուտ:
Կլիմայական փոփոխություններն առաջացնում են տաք ձմեռներ և վաղ գարուններ: Այդ ընթացքում չվող թռչունները վերադառնում են իրենց բնադրավայրեր, իսկ առաջին թարմ տերևները և թրթուռները, որով նրանք սնվում են, կարող են արդեն վերջացած լինել`քչացնելով կերի քանակը, որն անհրաժեշտ է ծնողների և ձագերի համար:
Կլիմայի փոփոխությունները նաև դառնում են Աֆրիկայում երաշտների պատճառ, այդպես ամեն տարի մեծացնելով անապատային այն տարածքը, որը թռչունները պետք է շրջանցեն:
Գարնանային միգրանտ թռչուններից շատերը «գյուղատնտեսական» տեսակներ են, որոնք ապրել են մեր կողքին հարյուրվոր և հազարավոր տարիներ: Սակայն գյուղատնտեսությունը վերջին կես դարում մեծ փոփոխություններ է կրել:
Այժմ ֆերմերների մեծ մասը սերմերը ցանում է քիմիկատների հետ միասին, որոնք ուղղված են ոչնչացնելու միջատներին և մոլախոտերը: Քիչ անխնամ անկյուններ են մնացել, որտեղ թռչունները կկարողանան գտնել սնվելու համար միջատներ և սերմեր, և քիչ թփեր, հին ծառեր և հին շինություներ, որտեղ կարելի է բնադրել:
Մեր քաղաքները գնալով մեծանում են, թողնելով չնչին տարածք թռչունների սնման և հանգստի համար: Բարձրահարկ շինությունները, ճանապարհները, երկաթգծերը, էլէկտրագծերը, քամու տուրբինները և փոխանցման կայմերը, որոնցից կախված է ժամանակակից կյանքը, կարող են հանդիսանալ արգելքներ թռչունների համար, իսկ երբ կառուցված են սխալ վայրում, կարող են ամեն տարի հազարավոր թռչունների մահվան պատճառ դառնալ:
Ամեն տարի Միջերկարական ծովի վրայով անցնելիս մոտ կես միլիարդ թռչուններ մահանում են որսագողության պատճառով: Այս թռչուններից շատերը պատկանում են այն տեսակներին, որոնք աստիճանաբար դառնում են հազվագյուտ:
Որսորդության այս տեսակը դեմ է չվող թռչունների պահպանման միջազգային համաձայնագրին, բայց մարդիկ` ովքեր հաճախ զբաղվում են թռչունների որսով, կարծում են, թե ունեն դրա ավանդական իրավունքը:
Our top 10 tips on how to be a good birdwatcher
Barn Swallows are one of the most popular and familiar birds in the world. Let's meet them! :)
Գետնին թռչնի ձագ ենք տեսել ու կմտածենք որ մենակ է, անօգնական, փոքր, մրսած, թույլ և փափուկ… ու չեք դիմանում, ուզում եք փրկել:
Բնական կերի սակավության դեպքում տարվա ճիշտ ժամանակին կերամաններ տեղադրելով, կարող եք օգնել ձեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:
Դիմավորեք ամեն տարի գարունը ձեր այգիներում կամ պատշգամբներում:
Անհանգստացա՞ծ եք ձեր շրջապատում բնությանը հասցվող վնասից, բայց չգիտեք, թե ինչ անել: Կամ ունեք սիրելի վայր բնության գրկում և ցանկանում եք համոզվել, որ այն պաշտպանվա՞ծ է:
Put simply, citizen science is scientific research conducted by people who are not professional scientists. Some of the biggest discoveries in the world have been made by people without official scientific qualifications or funding.
Արագիլները բնի կառուցման համար նյութեր հավաքելիս կարող են օգտագործել մարդածին զանազան առարկաներ, առանց կասկածելու, որ դրանք կարող են վտանգավոր լինել: