ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ՍՆՆԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Բնական կերի սակավության դեպքում տարվա ճիշտ ժամանակին կերամաններ տեղադրելով, կարող եք օգնել ձեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:

Բնական կերի սակավության դեպքում տարվա ճիշտ ժամանակին կերամաններ տեղադրելով, կարող եք օգնել ձեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:
Փոխարենը դուք կստանաք գեղեցիկ հնարավորություն խոշոր պլանով տեսնել սնվելու նպատակով ձեր այգի այցելած թռչուններին:
Կան տարբեր սերմերի խառնուրդներ, որոնք նախատեսված են գետնին և կերամանների մեջ թռչուններին կերակրելու համար: Խառնուրդները, որոնք պարունակում են ամբողջական ընկույզներ, հարմար են ձմռան համար, քանի որ բնադրման շրջանում կարող են ձագի խեղդվելու պատճառ հանդիսանալ:
Մանր սերմերը, ինչպին է օրինակ կորեկը, գրավում են այնպիսի թռչնատեսակներն ինչպիսիք են Տնային ճնճղուկները, Անտառային նրբագեղիկները, Սերինոսները, Եղեգնուտի դրախտապանները և Օղակավոր տատրակները: Խոշոր սերմերը և հացահատիկային կերերը, ինչպես օրինակ վարսակը կամ եգիպտացորենի փաթիլները սիրված են բազմաթիվ թռչունների կողմից:
Արևածաղկի սերմերը հիանալի սնունդ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ ճարպի քանակը ավելի բարձր է սև քան գծավոր հատիկներում: Տատասկափշի սերմերը փոքր են և սև, յուղի բարձր պարունակությամբ և նախընտրելի են Կարմրակատարների և Ազնվասարեկների կողմից: Նմանատիպ սերմերի համար անհրաժեշտ են հատուկ կերամաններ:
Գետնանուշը հարուստ է ճարպերով և սիրված է Երաշտահավերի, Կանաչ սերինոսների, Տնային ճնճղուկների, Սիտեղների, Խայտաբղետ փայտփորների և Վշասարեկների կողմից: Մի տվեք թռչուններին աղի կամ բոված գետնանուշ, քանի որ աղը կարող է սպանել նրանց: Գետնանուշը նաև կարող է  մահացու բնական տոկսիկ նյութեր պարունակել, այնպես որ գնեք այն վստահելի վաճառողից:
Ճարպի գնդիկները հիանալի սնունդ են ձմռան ժամանակ: Վերացրու բոլոր նեյլոնային ցանցավոր տոպրակները, որոնք կարող են վնասել կամ թակարդ լինել թռչունների համար:
Դուք կարող եք ինքներդ պատրաստել տորթ թռչունների համար խոզի կամ տավարի հալեցրած ճարպով, որին կարելի է ավելացնել սերմերի խառնուրդներ, ընկույզ, չորացրած մրգեր, վարսակի ալյուր, պանիր և թխվածք: Օգտագործեք 1/3 ճարպին մոտ 2/3 խառնուրդ: Լավ խառնեք և լցրեք այն օրինակ դատարկ կոկոսի կեղևի կամ պլաստիկե տարայի մեջ: Մի օգտագործեք հին, տապակված ճարպ, քանի որ դա կլինի շատ փափուկ և կարող է քսվել թռչնի փետուրներին:
 
Դրսում դրեք փափուկ կամ վնասված խնձորներ և տանձեր կամ ծառերի տակ թողեք քամուց ընկած պտուղները Քարակեռնեխի և Սև կեռնեխի համար:
Եթե ունեք տեղ ձեր այգում, աճեցրեք փշարմավի թփեր, ալոճենու և արոսենու ծառեր, քանի որ թռչունները սնվում են դրանց պտուղներով:
Մագլցող բույսերը, ինչպես օրինակ բաղեղը, ապաստարան են հանդիսանում փոքր միջատների և սարդերի համար, որոնց որսում են փոքր թռչունները:
Վայրի բույսերի սերմերը ինչպիսիք են սանրափուշը և տատասկը, գրավիչ են փոքր սերինոսազգիներին: Դուք կարող եք նաև աճեցնել արևածաղիկ կամ դեկորատիվ տեսակի կորեկ և թողնել սերմերը թռչուններին:
Պահելով խոտը կարճ և թողնելով դատարկ հողի հատվածներ թույլ կտաք Քարակեռնեխներին, Սև կեռնեխներին, Արշալուսիկներին և Անտառային նրբագեղիկներին սնվել որդերով և այլ մանր կենդանիներով:
Թռչունները լոգանքի և խմելու համար ջրի կարիք ունեն: Ջուր տեղադրելը մասնավորապես կարևոր է շոգ և չոր եղանակին և ձմռանը, երբ բնական պաշարները կարող են սառել: Ջրի տարան պետք է ունենա թեք պատեր և անհարթ մակերես, որպեսզի թռչունները չսահեն և չխեղդվեն:
Կերամանի հիգիենան
Երբ շատ թռչուններ սնվելու համար հավաքվում են մեկ փոքր տարածքում, հիվանդություններ ձեռք բերելու վտանգը ավելանում է: Հիվանդությունների մեծ մասը փոխանցվում է արտաթորանքի միջոցով: Թռչունները կարող են ձեռք բերել հիվանդությունը, երբ վարակված արտաթորանքը խառնվում է սննդին կամ ջրին:
Threats and hazards to migrating birds
Կերամանի հիգիենան. Նկարը  RSPB առցանց խանութից
Ձեր այգու թռչունների առողջության համար լավագույն խորհուրդները
Միշտ հեռացրեք հին կամ բորբոսնած կերը, քանի որ այն ապահովում է սննդային հիմք միկրոբների համար, որոնք կարող են վնասել թռչուններին: Եթե կերը հաճախ է բորբոսնում, ապա ավելացրեք այն քիչ քանակությամբ:
Գետնին կերակրել ավելի հարմար է սկուտեղում, քան ուղղակիորեն հողին, քանի որ այդպես ավելի հեշտ է պահել մաքրությունը: Գիշերը գետնին թողած կերը կարող է գրավել առնետներին:
Պարբերաբար մաքրեք և լվացեք կերամանները (իդեալական է օգտագործել 5% մանրեասպան լուծույթ) և ամեն ամիս տեղափոխեք դրանք նոր վայր:
Ջրամանները պետք է լվանալ ամեն օր, հատկապես տաք ամիսներին:
Կերամանները մաքրելու համար տուն մի տարեք դրանք: Արեք դա դրսում, օգտագործելով հատուկ կտորներ և խոզանակ: Հագեք ձեռնոցներ երբ մաքրում եք կերամանները, հատկապես երբ գործ ունեք հիվանդ կամ սատկած թռչնի հետ: Ավարտելուց հետո միշտ լվացեք ձեր ձեռքերը:

Այլ թեմաներ

ԲԱԽՈՒՄՆԵՐ ԱՊԱԿՈՒՆ

Ի՞նչ անել որ թռչունները չհարվածեն մեր պատուհաններին

Իմացիր ավելին

How to be a good Birdwatcher

HOW TO BE A GOOD BIRDWATCHER

Our top 10 tips on how to be a good birdwatcher

Իմացիր ավելին

Let's get to know our favourite neighbours

SWALLOWS OF MY NEIGHBOURHOOD

Barn Swallows are one of the most popular and familiar birds in the world. Let's meet them! :)

Իմացիր ավելին

ԹՌՉՆԻ ՁԱԳ ԵՄ ԳՏԵԼ! ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ?

ԹՌՉՆԻ ՁԱԳ ԵՄ ԳՏԵԼ! ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ?

Գետնին թռչնի ձագ ենք տեսել ու կմտածենք որ մենակ է, անօգնական, փոքր, մրսած, թույլ և փափուկ… ու չեք դիմանում, ուզում եք փրկել:

Իմացիր ավելին

Մեզ քաջ հայտնի որոշ չվող թռչուններ խնդիրներ ունեն:

ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՒ ՎՏԱՆԳՆԵՐ

Օրինակ, այսօր երեխաներն ունեն ավելի քիչ հնարավորություն լսելու Սովորական կկվին, քան նրանց ծնողները և ավելի քիչ` քան նրանց տատերը և պապերը:

Իմացիր ավելին

Թռչուններին հյուրընկալ այգի/ պատշգամբ

ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԱՅԳԻ/ ՊԱՏՇԳԱՄԲ

Դիմավորեք ամեն տարի գարունը ձեր այգիներում կամ պատշգամբներում:

Իմացիր ավելին

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ, ՈՐ ԿՓՐԿԻ ՁԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Անհանգստացա՞ծ եք ձեր շրջապատում բնությանը հասցվող վնասից, բայց չգիտեք, թե ինչ անել: Կամ ունեք սիրելի վայր բնության գրկում և ցանկանում եք համոզվել, որ այն պաշտպանվա՞ծ է:

Իմացիր ավելին

CITIZEN SCIENCE FOR BIRDS

Put simply, citizen science is scientific research conducted by people who are not professional scientists. Some of the biggest discoveries in the world have been made by people without official scientific qualifications or funding.

Իմացիր ավելին

ԱՐԱԳԻԼՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ

ԱՐԱԳԻԼՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ

Արագիլները բնի կառուցման համար նյութեր հավաքելիս կարող են օգտագործել մարդածին զանազան առարկաներ, առանց կասկածելու, որ դրանք կարող են վտանգավոր լինել:

Իմացիր ավելին

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՆԵՐ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՆԵՐ

Թռչուններից շատերը բնադրում են փչակներում:

Իմացիր ավելին

Այլ կայքեր