ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԱՅԳԻ/ ՊԱՏՇԳԱՄԲ

Դիմավորեք ամեն տարի գարունը ձեր այգիներում կամ պատշգամբներում:

Դիմավորեք ամեն տարի գարունը ձեր այգիներում կամ պատշգամբներում:
Չվող թռչունների ժամանումը ազդարարում է եղանակի փոխվելու մասին: Օգտագործեք այդ ակնարկը դուրս գալու և բնությունը վայելելու համար, միևնույն ժամանակ ինչ-որ բան փոխադարձ տալով նրան
:
Հետևեք մեր խորհուրդներին և ձեր այգիներում, պատշգամբներում կամ դպրոցներում կատարելով պարզ փոփոխություններ, դարձրեք դրանք հյուրընկալ թռչունների համար
:
Անկախ նրանից, թե որքան ժամանակ ունեք կամ որքան տարածք, դուք կարող եք ձեր այգում թռչունների համար միջոցներ ձեռք առնել
:
Ձեզ կարող է բախտ վիճակվել ընդունելու ձեր այգում «Գարնանն Ընդառաջ»-ի չվող թռչնատեսակներին և օգնել նրանց հանգստանալ կամ վերականգնվել, վստահ լինելով, որ կպարգևատրվեք բնության կողմից և ձեր այգին ևս կծաղկի
:
Պատկերացրեք, որ ձեր այգին կամ պատշգամբը ձեր սեփական արգելոցն է, իսկ դուք նրա ղեկավարը
:
Եթե յուրաքանչյուրս դարձնի իր այգին հարմարավետ թռչունների համար, պատկերացրեք, թե որքան բարիք կպարգևենք թռչուններին և կենսաբազմազանությանը
:
Եվ եթե անեք դա, կիսվեք դրանով, ցույց տվեք և պատմեք ձեր հաջողությունների մասին «Գարնանն Ընդառաջ»-ի  
facebook և  flickr կայքերում:
Եթե կառուցե´ք այն, նրանք կգա´ն:
 

  Ընդհանուր Խորհուրդներ:


 

 1.Կառուցեք կամ տեղադրեք արհեստական բներ
Starling in a nest box, photo by A. Kogut
Սարյակը արհեստական բնում, լուսանկարը` Ա. Կոգուտ
●Այսօր շատ այգիներում և տներում կա ճեղքերի և անցքերի պակաս, որտեղ թռչունները կկառուցեն իրենց բները և կհանգստանան հեռու լինելով գիշատիչներից կամ կտաքանան ձմեռվա ընթացքում: Հետևեք ստորև բերված հղումներին, որպեսզի ստանաք խորհուրդներ, թե ինչպես կառուցել արհեստական բներ տարատեսակ թռչունների համար:
● Բույնը պետք է լինի բնական փայտից, իսկ ներկելիս օգտագործեք բաց գույներ՝ ջերմությունը անդրադարձնելու նպատակով: Երբեք մի ներկեք ներքին պատերը:
● Տեղադրեք գիշատիչներից հեռու, պաշտպանված անձրևից և արևից:

                            /hy-ar/springalive/nest-boxes-2

                                     http://www.rspb.org.uk/Images/nestbox_tcm9-207414.pdf
                                     http://www.rspb.org.uk/Images/Apple_bird_feeder_tcm9-166680.pdf

 
2. Այգեգործություն թռչունների համար
A bird corner at a school yard, photo by K. Fura
Անկյուն թռչունների համար, լուսանկարը`  Կ. Ֆուրա
● Մաքսիմում բազմազանություն. որքան շատ ծաղկող բուսատեսակներ ունենաք, այնքան բազմատեսակ կենդանիներ կկերակրվեն և կօգտագործեն դրանք, բազմաթիվ թռչունների հրապուրելով ձեր այգի: Համոզվեք, արդյո՞ք այդ բուսատեսակները բնական են ձեր երկրի համար, որպեսզի չառաջացնեք խնդիրիներ օտար զավթիչների հետ:
● Հանգիստ թողեք ձեր խոտհնձիչը. միջատներին և թռչուններին գրավելու համար թողեք խոտածածկի բարձր հատվածներ և տարածեք վայրի ծաղիկների տեսակներ:
● Խուսափեք թունաքիմիկատներից. թունաքիմիկատները ոչնչացնում են ամեն ինչ: Ավելի լավ է օգտագործեք թռչուններին և գիշատիչ միջատներին, ինչպիսիք են զատիկները, բզեզները և ոսկեաչիկները, որոնք կուտեն վնասատու միջատներին և փափկամարմիններին: Թունաքիմիկատները կուտակվում են սննդային շղթայում, ջրամատակարարման համակարգում և կարող են թունավորել կենդանիների բազմաթիվ տեսակներ:
● Թռչուններին ապագայում օգնելու համար ծառ կամ թուփ տնկեք: Տնկեք ինչ-որ կտեղավորվի ձեր տարածքում, նույնիսկ ծաղկամանի մեջ պատշգամբում մագլցող բույսեր: Եթե դա կարող է ապահովել թաքստոցով, հանդիսանալ բնադրատեղ կամ տալիս է մրգեր և հատապտուղներ, ապա դուք չեք սխալվել:
● Այգին էտելուց առաջ ստուգեք բների առկայությունը
 
3. Շատ ջուր = շատ բնություն = շատ թռչուններ
Robin in a bird bath, photo by B. Fraś
Արշալուսիկը ջրավազանում, լուսանկարը` Բ. Ֆրաշ
● Կառուցեք ջրավազան: Դա լավագույն բաներից մեկն է, որ կարող եք անել ձեր այգու համար:
● Թռչունները սիրում են օգտագործել պարզ թռչնային լոգարան: Շաբաթը մեկ անգամ մաքրեք կոշտ խոզանակով և ամեն օր ավելացրեք թարմ ջուր: Թռչունների լոգարանը պետք է լինի մի քանի սմ խորությամբ և ունենա կարճ եզրեր:




 
 
4. Սնունդը
Feeding with an apple, photo by I. Strzebońska
Կերակրումը խնձորով, լուսանկարը`  Ի. Ստրժեբոնսկա
Ինչպես մենք, այնպես էլ թռչունները ունեն ապահով և վստահելի սննդի կարիք:
Կերակրումը պարզ և խնայողական միջոց է ձեր այգու թռչուններին օգնելու համար: Դա իրոք օգնում է, երբ հոգնած հասուն թռչունները մեծացնում են իրենց ձագերին և գոյատևում սառը, դժվար ձմեռներին:
/world/springalive/feeding-birds
Դա նաև լավագույն ձևն է մոտիկից տեսնելու թռչունների հետաքրքիր վարքը, զվարճալի ելույթները և անհատական բնավորությունները ձեր այգում և մոտակա տարածքում:
 
● Մի կերակրեք թռչուններին հացով: Հին հացերը բորբոսնում են և կարող են վնաս հասցնել թռչուններին: Բացի այդ, այն արագ լցնում է թռչնի ստամոքսը, առանց հագեցնելու սննդային կարիքը:
● Օգտագործեք տարբեր սերմեր, մանրացված ընկույզներ, հացահատիկներ և մանրացված մրգեր: Իդեալական կեր են հանդիսանում արևածաղկի սերմերը, սերմերի խառնուրդները, ճարպի գնդիկները, վարսակի շիլան և խնձորները:
● Գնեք կերամաններ և կախեք դրանք կատուներին անհասանելի վայրում:
 
● Եթե կերը չի օգտագործվում, միևնույն է փոխեք այն պարբերաբար և մաքրեք կերամանը, որպեսզի թույլ չտաք կերը փչանա և տարածի հիվանդություններ:
● Դուք նույնիսկ կարող եք պատրաստել կերամաններ հին մաքուր պլաստիկե շշերից կամ մրգերից, օրինակ՝ խնձորից:
http://www.rspb.org.uk/discoverandenjoynature/families/children/makeanddo/activities/birdfeeder.aspx
 
 
5. Հսկեք տնային գիշատիչներին
 
Հսկեք ձեր տնային կենդանիներին: Կատուները թռչունների և նրանց ձագերի մեծ թշնամիներն են, այնպես որ հիշեք դա, երբ ամրացնում եք թռչնի արհեստական բները և կերամանները
 
 
6. Մաքրեք աղբը
 
Թռչունները կարող են խճճվել պոլիէթիլենային տոպրակների, լարերի և այլ աղբի մեջ, արդյունքում ստանալ վնասվածքներ, մահանալ կամ դառնալ հեշտ թիրախ գիշատիչների համար: Պլաստիկե մանր մասնիկները թռչունները նաև ընդունում են որպես կեր, և առաջանում է սով և այլ խնդիրներ: Աղբը կաորղ է նաև կուտակվել թռչունների բնում և դառնալ ձագերի անկման պատճառ:
Այնպես որ, մաքրեք աղբից ձեր շրջապատը
 
7. Պատուհանները
 
Ամրացրեք ձեր պատուհաններին գունավոր կպչուն թղթեր կամ դեկորացիաներ, որպեսզի կանխեք թռչուններին ձեր պատուհաններին հարվածելուց: Դուք կարող եք նույնիսկ գնել կերամաններ, որոնք կպչում են պատուհաններին:
 
 /hy-ar/springalive/birds-and-windows-2
 

Խորհուրդներ պատշգամբի տերերին:

 
Sparrows preying on a communal lawn, photo by M. Radziszewski
Ճնճղուկները սիզամարգին, լուսանկարը`  Մ. Ռադժիշեվսկի
● Տնկենք շատ բույսեր, ինչպիսին է օրինակ Բուրումնավետ նարդոսը՝ միջատներին գրավելու համար, որոնցով կսնվեն թռչունները:
 
● Գնեք կերամաններ, որոնք կպչում են պատուհաններին:
 
● Տեղադրեք փոքր ջրավազաններ/լոգարաններ թռչունների համար:
 
● Համախմբվեք հարևաններով, թռչուններին հյուրընկալ ընդհանուր այգի կառուցելու համար:
 
 

Խորհուրդները «Գարնանն ընդառաջ» -ի տեսակներին օգնելու համար:

 
 
Սև մանգաղաթև
Մանգաղաթևերը ունեն խնդիրներ, քանի որ ավերվում են բնադրավայրերը, որոնք օգտագործվում էին տարիների ընթացքում: Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, տների վերանաորոգման հետևանքով փակվում են մանգաղաթևերի կողմից օգտագործվող ճեղքերն ու անցքերը և նրանց ուղղակի գնալու տեղ չի մնում:
Քանի որ այս թռչունները ամեն տարի վերադառնում են իրենց հին բնադրավայրեր, քո տան պատին բարձր ամրացված արհեստական բույնը կարող է լավագույն քայլը լինել երկար ճանապարհ անցաց մանգաղաթևերին օգնելու համար:
 

 

 

Այլ թեմաներ

ԲԱԽՈՒՄՆԵՐ ԱՊԱԿՈՒՆ

Ի՞նչ անել որ թռչունները չհարվածեն մեր պատուհաններին

Իմացիր ավելին

How to be a good Birdwatcher

HOW TO BE A GOOD BIRDWATCHER

Our top 10 tips on how to be a good birdwatcher

Իմացիր ավելին

Let's get to know our favourite neighbours

SWALLOWS OF MY NEIGHBOURHOOD

Barn Swallows are one of the most popular and familiar birds in the world. Let's meet them! :)

Իմացիր ավելին

ԹՌՉՆԻ ՁԱԳ ԵՄ ԳՏԵԼ! ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ?

ԹՌՉՆԻ ՁԱԳ ԵՄ ԳՏԵԼ! ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ?

Գետնին թռչնի ձագ ենք տեսել ու կմտածենք որ մենակ է, անօգնական, փոքր, մրսած, թույլ և փափուկ… ու չեք դիմանում, ուզում եք փրկել:

Իմացիր ավելին

Մեզ քաջ հայտնի որոշ չվող թռչուններ խնդիրներ ունեն:

ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՒ ՎՏԱՆԳՆԵՐ

Օրինակ, այսօր երեխաներն ունեն ավելի քիչ հնարավորություն լսելու Սովորական կկվին, քան նրանց ծնողները և ավելի քիչ` քան նրանց տատերը և պապերը:

Իմացիր ավելին

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ՍՆՆԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ՍՆՆԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Բնական կերի սակավության դեպքում տարվա ճիշտ ժամանակին կերամաններ տեղադրելով, կարող եք օգնել ձեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:

Իմացիր ավելին

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ, ՈՐ ԿՓՐԿԻ ՁԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Անհանգստացա՞ծ եք ձեր շրջապատում բնությանը հասցվող վնասից, բայց չգիտեք, թե ինչ անել: Կամ ունեք սիրելի վայր բնության գրկում և ցանկանում եք համոզվել, որ այն պաշտպանվա՞ծ է:

Իմացիր ավելին

CITIZEN SCIENCE FOR BIRDS

Put simply, citizen science is scientific research conducted by people who are not professional scientists. Some of the biggest discoveries in the world have been made by people without official scientific qualifications or funding.

Իմացիր ավելին

ԱՐԱԳԻԼՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ

ԱՐԱԳԻԼՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ

Արագիլները բնի կառուցման համար նյութեր հավաքելիս կարող են օգտագործել մարդածին զանազան առարկաներ, առանց կասկածելու, որ դրանք կարող են վտանգավոր լինել:

Իմացիր ավելին

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՆԵՐ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՆԵՐ

Թռչուններից շատերը բնադրում են փչակներում:

Իմացիր ավելին

Այլ կայքեր